Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ժամանել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ժամանել են Ադրբեջան
03.02.2014 | 13:21

Փետրվարի 2-ին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այսօր նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
Բաքվից Ֆորն ու Ուորլիքը կայցելեն Հայաստան:
Հունվարի 23-24-ին Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Դրանից հետո միջնորդները հայտարարել էին կողմերի` խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու վճռականության մասին:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ